«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Օրթոպեդիայի և վնասվածքաբանության կլինիկայի ղեկավար Ատոմ Տեր Գրիգորյանը անդրադարձել է բարդ կոտրվածքների բուժման ժամանակ կիրառվող 3D մոդելավորմանը։
Այս մեթոդի շնորհիվ վիրահատական բուժումը հնարավոր է պլանավորել և կատարել բարձր որակով ու ճշգրտությամբ։ 3D տպիչի օգնությամբ բժիշկները մինչ վիրահատությունը ստանում են ոսկրի պլաստիկ տարբերակը, որի վրա արդեն քննարկում են վիրահատության ընթացքը և ստանում պատկերացում հետվիրահատական արդյունքի մասին։
«Պացիենտները ավելի արագ են ապաքինվում, իսկ ռեաբիլիտացիոն շրջանը տևում է կարճ և արդյունավետ», – ասում է բժիշկը։
3D մոդելավորման առավելությունների մասին՝ ավելի մանրամասն «Առավոտ Լուսո»-ի ռեպորտաժում։
.png)